Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Բանկը հորդորում է խուսափել ինքնակոչ միջնորդ կազմակերպություններից
2018-08-27

Հարգելի հաճախորդ,

Վերջին շրջանում որոշ կազմակերպություններ, ներկայանալով որպես միջնորդ վարկային ընկերություններ, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին՝ առաջարկելով բանկերից հեշտացված գործընթացով մատչելի վարկերի ստացման հարցում աջակցություն ցուցաբերել։ Քաղաքացու միջոցով ձևակերպելով վարկ՝ ինքնակոչ կազմակերպությունները, որպես միջնորդավճար պահանջում են վարկի մեծ մասը՝ վարկի վճարման պարտավորությունը թողնելով վարկառուի վրա։ Տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն չի համագործակցել և չի համագործակցում որևէ միջնորդ կազմակերպության հետ և հորդորում է առհասարակ զերծ մնալ նման կազմակերպությունների հետ որևէ առնչությունից։

Բանկի միջոցով վարկ ստանալու համար կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ Բանկի կայքէջի միջոցով ուղարկել վարկի առցանց հայտ` այստեղ:

Վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հեռախոսային կենտրոն՝ 010 31 88 88 հեռախոսահամարով:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 25.04.2019 10:07
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am