Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ներդրողի բլոգ
Ուորեն Բաֆեթ․ Ըմպելիքներ վաճառողից մինչև միլիարդատեր
2023-12-12


Ուորեն Էդվարդ Բաֆեթը՝ «Օմահայի օրակուլը», լեգենդար ներդրող է, հայտնի է նրանով, որ անհույս տեքստիլ գործարանը դարձրել է աշխարհի ամենահաջող հոլդինգ ընկերություններից մեկը: Եկեք միասին հետևենք նրա ուշագրավ ճանապարհորդությանը՝ համեստ երիտասարդից մինչև 100 միլիարդ դոլարից ավելի անձնական կարողություն ունեցող ազդեցիկ մարդ:

Վաղ տարիներ և կրթություն

Ուորենը ծնվել է Օմահայում՝ Նեբրասկա, 1930 թվականին, բաժնետոմսերի միջնորդ և կոնգրեսական Հովարդ Բաֆեթի ընտանիքում: Նա վաղ տարիքից սկսել է աշխատել ու սեփական միջոցները վաստակել․ վաճառում էր զովացուցիչ ըմպելիքներ և, ընդամենը 14 տարեկանում արդեն հավաքել էր գումար, որը ներդրեց անշարժ գույքի մեջ: Հոր ուղորդմամբ 16 տարեկանում ընդունվեց Փենսիլվանիայի համալսարան, իսկ հետո Նեբրասկայի համալսարան: Ավարտելուց հետո Բաֆեթը մագիստրոսի կոչում ստացավ Կոլումբիայի համալսարանում՝ սովորելով արժեքային ներդրումների հիմնադիր Բենջամին Գրեհեմի մոտ, ով էլ մեծ ազդեցություն ունեցավ Ուորենի ներդրումային փիլիսոփայության վրա։

Նշանակալի ձեռքբերումներ

Բաֆեթի կարիերան սկսվել է հոր բրոքերային ընկերությունում, այն բանից հետո, երբ Գրեհեմը սկզբում հրաժարվեց նրան աշխատանքի ընդունել, ու Ուորենը վերադարձավ Օմահա: Բայց Օմահան չափազանց փոքր էր Բաֆեթի ծրագրերի համար, ու մի քանի տարի անց նա տեղափոխվեց Նյու Յորք ու աշխատեց Գրեհեմի հետ։ Ի տարբերություն Գրեհեմի՝ Բաֆեթը թվերից վեր էր նայում՝ կենտրոնանալով ընկերության կառավարման և մրցակցային առավելությունների վրա: Հենց այս փիլիսոփայությունը նրան ստիպեց գնել Berkshire Hathaway-ը՝ անհույս տեքստիլ գործարանը: Ի սկզբանե Բաֆեթը այն վերածեց դիվերսիֆիկացված հոլդինգի՝ օգտագործելով տեքստիլ բիզնեսից ստացվող դրամական հոսքերը այլ ներդրումներ ֆինանսավորելու համար: 1985 թվականին նա փակեց տեքստիլի բիզնեսը, բայց Berkshire Hathaway-ը շարունակեց զարգանալ ու շուտով վերածվեց մի քանի միլիարդ դոլար արժողությամբ խառնուրդային ընկերության՝ կոնգլոմերատի։

Ինչպե՞ս Բաֆեթը զարգացրեց Berkshire Hathaway-ը

Բաֆեթի ռազմավարությունը Berkshire Hathaway-ի հետ կապված ներառում էր տեքստիլ բիզնեսից ստացված շահույթի օգտագործումը այլ ընկերություններ ձեռք բերելու համար: Ապահովագրական դուստր ձեռնարկությունները ունեցվածքի զգալի ծավալ են ապահովել հետագա ներդրումների համար: Նա ձեռք բերեց այնպիսի բիզնեսներ, ինչպիսիք են See's Candy-ն, American Express-ը, Coca-Cola-ն և Apple-ը: Նրա «գնել և պահել» մոտեցումը թույլ տվեց, որ այս ներդրումները զգալիորեն արժևորվեն։

Բաֆեթի ներդրումային ռազմավարությունը

Բաֆեթի փիլիսոփայությունը պտտվում է լավ կառավարվող, թերագնահատված ընկերություններում բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ՝ դրանք անորոշ ժամանակով պահելու մտադրությամբ: Նա գնում էր ֆիրմաներ, բայց և թույլ տալիս, որ դրանց ղեկավար թիմերը մնան ու զբաղվեն ամենօրյա գործառնություններով:

Անձնական կյանքը

Չնայած իր հսկայական հարստությանը, Բաֆեթը շարունակում է տնտեսող մնալ: Նա ապրում է այն նույն տանը, որ գնել էր 1958 թվականին և վայելում է հասարակ կերակուրներ տեղի ռեստորաններում։ Նա անձնական ինքնաթիռ ձեռք բերեց միայն տարիներ անց ու շատ մեծ դժկամությամբ, և այն անվանեց «Անպաշտպանելի»՝ շեշտելու իր քննադատությունը շռայլ ծախսերի հանդեպ: Բաֆեթը նախատեսում է իր ունեցվածքի մեծ մասը օգտագործել մեգա-նվիրատվությունների մեջ՝ հիմնականում Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամին՝ աջակցելով այնպիսի խնդիրների, ինչպիսիք են համաշխարհային առողջապահությունը և կանանց իրավունքները:

Որպես վերջաբան․

Ուորեն Բաֆեթի ճանապարհորդությունը զովացուցիչ ըմպելիքների վաճառքից մինչև աշխարհի ամենահարուստ անհատներից մեկը դառնալը վկայում է նրա ներդրումային խելամտության մասին: Արժեքավոր ներդրումների նկատմամբ նրա մոտեցումը և որակյալ ընկերություններին երկարաժամկետ հավատարմությունը նրան դարձրեցին ֆինանսական աշխարհի լեգենդար գործիչ, իսկ նրա նվիրվածությունը բարեգործությանը կուտակած հարստությունը կծառայեցնի կարիքավորներին և աշխարհի խոցելի խմբերին։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 12.12.2023 15:58
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am