Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ներդրողի բլոգ
Ինչպե՞ս են ներդրումներ կատարում կանայք
2024-03-28

Ներդրումների աշխարհում տղամարդիկ, ինչ խոսք, մեծ տեղ են զբաղեցնում, և գործարար գրականության մեծ մասը գրված է տղամարդկանց կողմից տղամարդկանց համար։ Բայց հետաքրքիր վիճակագրություն կա․ կին ներդրողները միջինում ավելի լավ արդյունքներ են գրանցում, քան տղամարդիկ։ Այս հոդվածում փորձելու ենք հասկանալ՝ ինչու է այդպես։

«Լուրջ թվեր»

Ըստ CFA (Chartered Financial Analyst) համալսարանի տվյալների՝ պատմականորեն կանանց միայն 40%-ն է ներդրումներ կատարում։ Կին ներդրողների թիվն աճել է կորոնավիրուսի ընթացքում, երբ շատերը տանն էին և ունեին բավական ժամանակ գումար վաստակելու նոր ուղիներ բացահայտելու համար։

Մեկ այլ վիճակագրություն ցույց է տալիս, որ կանանց պորտֆելների եկամտաբերությունը միջինում 0.4-1%-ով գերազանցում է տղամարդկանցը։ Միևնույն ժամանակ, կանայք վստահ չեն իրենց ուժերի վրա և միայն 9%-ն է կարծում, որ իրենք ավելի լավ «ներդրող» են, քան տղամարդիկ։

Այդ խանգարող կարծրատիպերը․․․

Կանայք ընտրում են արժեքային բաժնետոմսեր, իսկ տղամարդիկ՝ աճի բաժնետոմսեր: Արժեքային բաժնետոմսերը կայուն ընկերությունների բաժնետոմսեր են, որոնք տարիներ շարունակ ցույց են տվել կայուն արդյունքներ և վճարում են շահաբաժիններ:

Կանայք վերլուծում են այդ ընկերությունների բաժնետոմսերի անցյալի կատարողականը և ակնկալում են ապագայում նմանատիպ եկամուտներ ունենալ: Տղամարդիկ, ընդհակառակը, ավելի հավանական է, որ ներդրումներ կկատարեն տեխնոլոգիական, երիտասարդ ընկերությունների բաժնետոմսերում, որպեսզի օգտվեն գնանշումների աճից: Կարծրատիպային այս մոտեցումը կանանց երբեմն խանգարում է ավելի ռիսկային քայլերի գնալ ու փորձել իսկապես վայելել «ադրենալինը» ներդրումների աշխարհում։

Կին vs տղամարդ

«Կանացիպորտֆելներ»․ Կանանց ներդրումների եկամտաբերությունը 1.94%-ով բարձր է FTSE 100 ինդեքսի տարեկան եկամտաբերությունից, մինչդեռ տղամարդկանց եկամտաբերությունը միայն 0.14%-ով է բարձր: Ուսումնասիրության համաձայն՝ կանայք ավելի հաջողված պորտֆելներ ունեն. նրանք 0.4%-ով ավելի բարձր շահույթ են ապահովում, քան տղամարդիկ։ Այս վիճակագրությունը կոտրում է այն կարծրատիպը, որ ներդրումները միայն «տղամարդու գործ են»։

«Ուշադրությու՛ն, կանայք»․ Համաձայն Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների «Տղաները մնում են տղաներ» հոդվածի՝ տղամարդիկ 45%-ով ավելի հաճախ են թրեյդինգ անում, քան կանայք։ Ըստ ամենայնի, տղամարդիկ ավելի ուշադիր են հետևում շուկայում տեղի ունեցող նորություններին և փոփոխություններին, ուստի ավելի շատ գործարքներ են կատարում:


Բանալիբառը՝ «վստահություն»․ Տղամարդիկ իրենց ավելի վստահ են զգում ֆոնդային շուկայում, քան կանայք։ Ըստ ուսումնասիրությունների՝ կանանց միայն 52%-ն է ներդրումային շուկայում վստահ գործարքներ կատարում, մինչդեռ տղամարդկանց՝ 68%-ը:


SOS!
Կանայք ավելի հաճախ են դիմում ֆինանսական խորհրդատուների օգնությանը, մինչդեռ տղամարդկանց մեծամասնությունն ներդրումներ կատարում է ինքնուրույն՝:


Խորհուրդներ կին ներդրողներից


Կատարեք նպատակային ներդրումներ․ Կանանց 46%-ը բորսայում ռիսկային քայլեր չի կատարում։ Նրանք ուշադիր ուսումնասիրում են խնդիրը և հավասարակշռված ներդրումային որոշումներ կայացնում, կենտրոնանում են ոչ թե կատարողականի, այլ իրենց նպատակներին հասնելու վրա, հետևաբար, նրանց ռազմավարություններն ավելի պահպանողական են։


Էմոցիաներ
Ինտուիցիա․ Կանայք զգուշավոր են և որոշ դեպքերում ավելի կարգապահ, քան տղամարդիկ: Իհարկե, շատ բան կախված է անձի անհատական հատկանիշներից և խառնվածքից, սակայն փորձը ցույց է տվել, որ կանայք շատ ոլորտներում կարգապահության հարցում առաջատար են։


էմպատիան որպես սուպեր ուժ․ Կանայք ունեն զարգացած էմպատիա: Նրանք ավելի լավ են հասկանում շուկայական տրամադրությունները, քան տղամարդիկ, և հիշում են, որ յուրաքանչյուր տատանման հետևում կանգնած են մարդիկ և նրանց ընկալումները նորությունների մասին. կանայք լավ են յուրացնում ներդրումների հոգեբանությունը:


Կին ներդրողների հաջողության պատմությունները շատ են։ Նշանավոր կին ներդրողներից են՝

  • Մյուրիել Սիբերտը, ով հիմնադրել է բրոքերային ընկերություն և դարձել Նյու Յորքի ֆոնդային բորսայի առաջին կին անդամը,
  • Հերալդինա Վայսը, ով ֆինանսական աշխարհում հաջողել է շահաբաժինների բաժնետոմսերում ներդրումներ կատարելու իր մոտեցմամբ,
  • Էբի Յոզեֆ Քոենը, ով հայտնի է շուկայի իր ճշգրիտ կանխատեսումներով:

Նշանակալի են նաև Ariel Investments-ի համանախագահ Մելոդի Հոբսոնը, Fidelity Investments-ի նախագահ և գործադիր տնօրեն Աբիգեյլ Յոհանսոնը և այլ նշանավոր կանայք, ովքեր իրենց հետքն են թողել ներդրումային աշխարհում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 28.03.2024 12:37
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am