|
2024 թվականի «Երևանի Գինու Օրեր» փառատոնը տեղի կունենա հունիսի 7-ից 9-ը։
Այս տարի էլ, ավանդույթի համաձայն, փառատոնի գլխավոր հովանավորն է Ակբա բանկը` ներկայանալով իր Վիզա վճարային համակարգի քարտերով:
Կգործեն արդեն ավանդույթ դարձած զեղչերն ու առաջարկները։
Սկսենք գինետոնի տոմսից․ acba digital-ի միջոցով Գինին վայելելու փաթեթը կարող ես ձեռք բերել 30% զեղչով։
Մյուս առաջարկները՝ ստորև։
Գինետոնն է մոտենու՜մ։
Երևանի Գինու Օրեր փառատոնին մնացել են հաշված օրեր, այնպես որ իսկական ժամանակն է օգտվելու Ակբայի և Visa-ի հատուկ զեղչերից, քեշբեքերից ու անակնկալներից, որոնք պատրաստել ենք հենց քեզ համար։
Գինոտ զեղչեր
• acba digital հավելվածով գնիր Գինին վայելելու փաթեթը 30% զեղչով՝
Փաթեթը ներառում է՝
• Գինու բաժակ
• 12 կտրոն
• Կտորից պատյան
• Տեղեկատվական գրքույկ-բուկլետ՝ միջոցառման քարտեզով
• Գլխավոր խաղարկության կտրոն
• Նվերներ և հատուկ առաջարկներ գործընկերներից
• Ակբայի Visa քարտով գնիր գինու փաթեթ www.yerewinedays.am կայքից 15% զեղչով` Promo code դաշտում հավաքելով Ակբա բանկի կողմից թողարկված Visa քարտի առաջին 6 նիշը
Գինոտ քեշբեք
Կատարիր վճարումներ և ստացիր 20% քեշբեք*։ Հիմա կբացատրենք, թե ինչպես․
• Պատվիրի՛ր Visa քարտ մինչև Երևանի Գինու Օրեր փառատոնի մեկնարկը, ինչպես նաև հենց փառատոնի ընթացքում
• Կատարի՛ր վճարումներ փառատոնի տաղավարներում Ակբայի քո Visa քարտով Ակբայի POS կամ SoftPOS տերմինալներով և ստացիր 20% քեշբեք*
• Վայելի՛ր գինին ու քեշբեքը
• Քեշբեքի առավելագույն չափը 5000 ՀՀ դրամ է միջոցառման երեք օրերի համար։
• Բացառությամբ Visa Business քարտի
Գինոտ նվերներ
Էլ ի՞նչ գինետոն առանց նվերների։ Մինչև հունիսի 30-ը մեկ Visa Digital քարտի ակտիվացումը կլինի առանց սպասարկման վճարի։ Visa Digital քարտեր ակտիվացրած հաճախորդները կստանան նվերներ։
Տե՛ս, թե ինչպես՝
• Պատվիրի՛ր անվճար Visa Digital քարտ փառատոնի ընթացքում
• Երևանի Գինու Օրեր փառատոնին արի՛ Ակբայի տաղավար
• Ստացիր քո նվերը
Կհանդիպենք հունիսի 7-9-ին՝ Երևանի ամենակոլորիտային, ջերմ ու գինե՜ փառատոնի ընթացքում։ Երևանի փողոցներով գինի՜ է հոսելու։
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: