|
acba digital համակարգի թարմացումից հետո Ձեզ հասանելի են թվային նոր հնարավորություններ
Հեռավար գրանցում բիոմետրիկ նույնականացմամբ
Այժմ բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք կարող են հեռավար եղանակով ՝ առանց բանկ այցելելու, դառնալ բանկի հաճախորդ իրենց սմարթֆոնի միջոցով աշխարհի ցանկացած կետից։ Անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել acba digital հավելվածը, անցնել գրանցման գործընթացը բիոմետրիկ նույնականացմամբ ու լրացնել Ճանաչիր հաճախորդիդ հարցաթերթի անհրաժեշտ դաշտերը։ Գրանցումն իրականացնելուց հետո օգտատերերը կկարողանան պատվիրել քարտ, բացել հաշիվ, ներդնել ավանդ, ստանալ 5G վարկ և իրականացնել այլ գործարքներ։
Մանրամասներին ծանոթացեք այտեղ։
Վերջին թարմացում՝ 25.09.23թ
Գրանցում
Հավելվածում կարող եք գրանցվել մի քանի րոպեների ընթացում առանց Բանկ այցելելու։ Գրանցվել կարող են միայն ֆիզիկական անձինք ՀՀ անձնագրով և ID քարտով։
acba digital հավելվածով Բանկի հաճախորդ դառնալուց հետո, Ձեզ համար կբացվի սահմանափակ հասանելիությամբ հաշիվ, որով հնարավոր կլինի կատարել կոմունալ և բյուջե վճարումներ, հաշվին կատարել մուտքեր, ինչպես նաև պատվիրել նոր ֆիզիկական քարտ։
Հավելվածի ամբողջական հասանելիություններից օգտվելու համար անհրաժեշտ է մեկ անգամ մոտենալ Բանկի Ձեզ հարմար մասնաճյուղ։
Եթե հանդիսանում եք Բանկի հաճախորդ գրանցումը իրականացրեք Բանկի ձեր հաշվի համարով կամ վճարային քարտով։
Apple Pay վճարումներ
Այժմ մեր IOS օգտատերերը կարող են acba digital հավելվածից կցել իրենց Visa և Mastercard տեսակի քարտերը Apple Wallet դրամապանակին և օգտվել անհպում վճարումների հարմարավետությունից։ Քարտը հնարավոր է կցել ինչպես iPhone-ին, այնպես էլ Apple Watch-ին։ Apple Pay-ով կարող եք իրականացնել վճարումներ և կանխիկացումներ աշխարհի ցանկացած կետում։
Մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
NFC վճարումներ և կախիկացումներ
acba digital հավելվածով կարող եք կատարել NFC վճարումներ և կանխիկացումներ և վայելել սմարթֆոնով անհպում գործարքների հարմարավետությունը ամբողջ աշխարհում։ Ծառայությունից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է թվայնացնել Բանկի Ձեր Visa վճարային տեսակի քարտը։
*NFC վճարումները հասանելի են միայն Android համակարգի օգտատերերի համար:
Ակբա բաժնետոմսերի օնլայն ձեռքբերում
Բանկի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման կապակցությամբ acba digital հավելվածում հասանելի է հեռավար եղանակով բաժնետոմսերի ձեռքբերումը։ Առաջինը Հայաստանում՝ acba digital հավելվածում ներդրվել է ամբողջովին օնլայն ռեժիմով բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորությունը։
Հավելվածի Ներդրումներ բաժնում Դուք կարող եք բացել նոր արժեթղթային հաշիվ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում, ձեռք բերել Բանկի կողմից թողարկված բաժնետոմսերը, տեսնել Ձեր գործող արժեթղթերը, արժեթղթային հաշվի քաղվածը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն։
Հղումով փոխանցում
Հղումով փոխանցումը՝ Link Payment, իրենից ներկայացնում է նորարարական լուծում այլ անձանց գումարի հարցում ուղարկելու համար։ Ծառայությունը հնարավորություն կտա acba digital օգտատերերին գեներացնել հղում և այն ուղարկել Facebook-ով, Viber-ով և այլ ուղիներով այն անձ(եր)ին, ումից որ պետք է ստանան գումար։
Հղումը ստացած անձը բացված էջում պետք է լրացնի իր քարտի տվյալները և վայրկյանների ընթաքում կատարի փոխանցումը։ Ընդ որում, հնարավոր է փոխանցումը կատարել ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան քարտերով։ Դա նշանակում է, որ կարող եք, այս թվային գործիքը օգտագործելով, արտերկրից ստանալ գումարներ Ձեր մտերիմներից առանց հավելյալ ռեկվիզիտների տրամադրման։
Կոնտակտով փոխանցումներ
Այժմ կարող եք կատարել հեռախոսահամարով/էլ. հասցեով ակնթարթային փոխանցումներ Բանկի այլ հաճախորդներին առանց բանկային տվյալների մուտքագրման։ Փոխանցումն իրականացնելու համար ընդամենն անհրաժեշտ է մուտք գործել acba share թվային գործիքների բաժին, ընտրել Կոնտակտով փոխանցում, մուտքագրել ստացողի կոնտակտային տվյալները և վերջ:
QR-ով փոխանցումներ
acba digital օգտատերերի միջև գումարի փոխանցում կատարելը կդառնա էլ ավելի արագ և հեշտ QR կոդի սքանավորման միջոցով։Փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել acba share թվային գործիքների բաժին, ընտրել QR-ով փոխանցում,գումարը ստանալու համար ընտրել Ստանալ, իսկ փոխանցելու համար Փոխանցել կոճակները և վերջ, փոխանցումը կիրականացվի վայրկյանների ընթացքում։
Բանկոմատին փոխանցում
Այժմ մեր օգտատերերը կարող են կատարել առանց քարտի կանխիկացումներ Ակբա բանկի բոլոր բանկոմատներից։
Այս թվային գործիքը հնարավորություն է տալիս գումար կանխիկացնել բանկոմատից, եթե քարտը ֆիզիկապես հաճախորդի մոտ չէ։ Բացի այդ՝ կանխիկացում կարող եք կատարել նույնիսկ ընթացիկ հաշվից։
«Բանկոմատին փոխանցում» գործիքի միջոցով acba digital օգտատերերը կարող են կատարել 24/7 փոխանցումներ ՀՀ ամբողջ տարածքում գտնվող Ակբա բանկոմատներին։ Պարզապես անհրաժեշտ է գումար ստացողին տրամադրել կանխիկացման կոդը և վերջ, փոխանցումն իրակացված էանկախ հեռավորությանից։
Իսկ գումարը կանխիկացնելու համար բանկոմատի վրա անհրաժեշտ է սեղմել «Անքարտ կանխիկացում» կոճակը և մուտքագրել ստացված կոդը։
Գումարի հարցում
acba digital օգտատերերն արդեն հնարավորություն ունեն գումարի հարցում ուղարկել ցանկացած անձի կամ կատարված ծախսը բաժանել մի քանի անձանց միջև:
Պարզապես անհրաժեշտ է acba digital-ում ընտրել բոլոր այն անձանց, ովքեր պետք է գումար փոխանցեն, նշել գումարի չափը և ուղարկել հարցում: Մուտքագրված գումարն ավտոմատ կբաշխվի բոլոր մասնակիցների միջև։ Հարցումը ստացած անձը մուտքագրելով մի քանի տվյալ կփոխանցի գումարը և այն ակնթարթորեն կհայտնվի նշված հաշվին:
Քարտեր
acba digital համակարգում կարող եք պատվիրել նոր քարտ (հիմնական, կից, լրացուցիչ, վիրտուալ), դիտարկել բանկի Ձեր բոլոր քարտերի մնացորդները և քաղվածքները, կատարել վճարումներ և փոխանցումներ, ինչպես նաև փոխել քարտի կարգավորումները ՝
Visa Virtual
acba digital համակարգում կարող եք պատվիրել Visa Virtual քարտ և կատարել օնլայն գնումներ՝ առանց ֆիզիկական քարտի օգտագործման։ Visa Virtual քարտը ևս կարող եք թվայնացնել և կատարել NFC անհպում վճարումներ Ձեր սմարթֆոնով։
Այլ բանկերի քարտերի կցում
acba digital համակարգում կարող եք կցել հայկական բոլորի* բանկերի ArCa, Master, Visa տեսակի մինչև 5 քարտ։ Կցելով այլ բանկի քարտ հնարավորություն կունենաք կատարել ՝
*բացառություն են կազմում «Յունիբանկ» ԲԲԸ , «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկերի կողմից թողարկված քարտերը։
Հաշիվներ
acba digital համակարգի միջոցով կարող եք բացել նոր ընթացիկ հաշիվ, վերաբացել կամ փակել այն, ընթացիկ հաշվով կատարել փոխանցումներ, վճարումներ և վարկի մարումներ։
Ավանդներ
acba digital համակարգի միջոցով կարող եք ձևակերպել նոր ավանդ, դադարեցնել այն կամ կատարել ընթացիկ ավանդային համալրումներ։
Վարկեր
acba digital համակարգը հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով ստանալ ավանդի գրավով վարկային գիծ և արագ օվերդրաֆտ, ինչպես նաև ձևակերպել ավանդի գրավով վարկ։ Համակարգի վարկեր բաժնից կկարողանաք դիտարկել վարկի մարման գրաֆիկը, կատարել ընթացիկ և մայր գումարի մարումներ։
Վճարումներ
acba digital համակարգի "Վճարել" բաժնից կատարեք կոմունալ, բջջային և ՃՈ վճարումեր, կամ դրանց համար ստեղծեք Ձևանմուշներ և հետագա վճարումները կատարեք ընդամենը մեկ հաստատումով։
Փոխանցումներ
acba digital համակարգի միջոցով կատարեք ակնթարթային փոխանցումներ, ինչպես սեփական հաշիվների միջև, այնպես էլ այլ անձանց քարտերին։ Համակարգի "Փոխանցել" բաժնից կատարեք ՝
Ձեր կողմից պարբերաբար կատարվող փոխանցումների համար ակտիվացրեք "Պարբերական" ծառայությունը և Բանկի կողմից փոխանցումը կկատարվի Ձեր կողմից մուտքագրված ցանկալի օրերին։
Փոխանցումներ բաժնից կկարողանանք ստանալ նաև Ձեզ փոխանցված արագ դրամական փոխանցումները։
Visa Alias: Visa միջազգային փոխանցումներ հեռախոսահամարով
Որպես acba digital օգտատեր արդեն հնարավորություն ունեք կատարել քարտից քարտ միջազգային փոխանցումներ, առանց ստացողի քարտի տվյալներն ունենալու. անհրաժեշտ է մուտքագրել միայն ստացողի հեռախոսահամարը*։ Փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Քարտից քարտ փոխանցումներ բաժին, ընտրել Visa փոխանցումներ, այնուհետև Հեռախոսահամարով տարբերակը, մուտքագրել կոնտակտային տվյալները և վերջ, փոխանցումը կիրականացվի վայրկյանների ընթացքում։
*Հեռախոսահամարով փոխանցման հնարավորությունը գործում է միայն ստացող քարտատիրոջ Բանկի Visa Alias համակագին միացման պարագայում։
acba contacts
acba digital համակարգի acba contacts բաժնում կարող եք ստեղծել Ձեր ընկերների, ընտանիքի անդամների կամ գործընկերների անունով կոնտակտներ, մուտքագրել նրանց անձնական և բանկային տվյալները և փոխանցումները կատարել ավելի հեշտ և արագ եղանակով. acba contacts բաժինը կապահովի փոխանցում կատարելու գործընթացի հարմարավետություն՝ հնարավորություն տալով փոխանցման ժամանակ ստացող հաշիվը/քարտը ընտրել կոնտակների ցանկից։
ԱՊՊԱ
Որպես acba digital համակարգի օգտատեր արդեն հնարավորություն ունեք կնքել մեքենայի ԱՊՊԱ պայմանագրեր acba digital-ով։ ԱՊՊԱ պայմանագրի կնքումը հնարավոր է ինչպես ձեր մեքենայի համար, այնպես էլ այլ անձի համար։
Որպես ապահովագրական ընկերություններ հանդես են գալիս Ինգո Արմենիան, Ռոսգոստրախ Արմենինան և Նաիրի Ինշուրանսը։
Ներդրումներ
Բանկը հնարավորություն է տալիս Ձեզ առանց բանկ այցելելու acba digital-ով կնքել Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիր և ներկայացնել Ակբա բանկի կողմից թողարկած բաժնետոմսերի, պարտատոմսերի, ինչպես նաև ՀՀ ֆոնդային բորսայում ցուցակված այլ կորպորատիվ արժեթղթերի առուվաճառքի հանձնարարականներ։
Լիզինգ
Ակբա Լիզինգ ՓԲԸ-ի հաճախորդները Այլ ծառայություններ բաժնում կարող են դիտարկել Ակբա Լիզինգ ՓԲԸ-ի կողմից իրենց տրամադրված լիզինգային պրոդուկտների ողջ հիմնական տեղեկատվությունը, ինչպես նաև իրականացնել՝ հերթական մարում, մասնակի մարում, գույքահարկի մարում և այլն։
Կայանատեղի վճարներ
Որպես acba digital համակարգի օգտատեր արդեն հնարավորություն ունեք 24/7 եղանակով առցանց կատարել կայատեղի կայանման և տուգանքի վճարներ։
Մանրամասներին ծանոթանացեք այստեղ:
Այլ ծառայություններ
acba digital համակարգի Այլ ծառայություններ բաժնում կարող եք դիտարկել Բանկում գործող Ձեր ակրեդիտիվի, երաշխիքի և պահատուփի մասով առկա ողջ հիմնական տեղեկատվությունը։
Այլ հնարավորություններ՝
acba Digital համակարգից կկարողանաք նաև՝
acba digital ինտերնետ բանկինգ համակարգի ակտիվացումը և մեկ մոբայլ հավելվածի տրամադրումը կատարվում է անվճար։
2 և ավելի մոբայլ հավելվածի ակտիվացման դեպքում ՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
Տոկեն սարքի տրամադրում ՝ 10,000 ՀՀ դրամ(ներառյալ ԱԱՀ):*
Թաբլեթով կամ համակարգչով acba digital–ով բանկելու համար մուտք գործեք acba digital web տիրույթ։ Երկաստիճան անվտանգ նույնականացում անցնելու համար անհրաժեհեռավարտ է մուտքագրել OTP կոդը, որը կարող եք ստանալ acba digital հավելվածի OTP բաժնից կամ Ձեր տոկեն անվտանգության սարքից։
* Տոկենի սարքի ծրագրային վնասման դեպքում նոր տոկենի սարքը կտրամադրվի անվճար։