Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Հեռախոսազանգի միջոցով հաճախորդի կարիքների բացահայտում, Բանկի ծառայությունների առավելությունների ներկայացում և դրանց վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
Հաճախորդների նույնականացում, հեռախոսազանգի միջոցով Բանկի հաճախորդներին պրոդուկտների և ծառայությունների վաճառքի իրականացում,
Հեռախոսազանգի միջոցով նոր հաճախորդների ներգրավում,
Առաջնային կոնտակտից հետո հաճախորդներին մասնաճյուղ ուղղորդում,
Վարկային հայտերի ընդունում,վերլուծություն և տրամադրում,
Բանկի հաճախորդներին խաչաձև և վերադիր վաճառքների իրականացման նպատակով բազաների ձևավորում,
Հեռակա վաճառքների իրականացման համար խոչընդոտների բացահայտում և գործընթացի բարելավման նպատակով առաջարկությունների ներկայացում։
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում)
Հաճախորդակենտրոն մոտեցում,
Արդյունավետ վաճառքի իրականացման հմտություններ,
Հայերենի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
Հեռախոսազանգով սպասարկման, վաճառքի հմտություն (կդիտվի որպես առավելություն),
Հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
Կոնֆլիկտների կառավարման ունակություն,
Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Արտոնություններ
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,
Վերջնաժամկետ՝ 26.07.2024
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.07.2024 09:35