Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Թվային ուղիներով վաճառքի կառավարման մասնագետ

Հասցե՝ ք.Երևան

Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00

 

 

Աշխատանքային պարտականություններ

  1. թվային ուղիներով բանկի կողմից տրամադրվող ծառայությունների և պրոդուկտների վաճառքին ուղղված միջոցառումների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում,
  2. թվային ուղիների արդյունավետության ընթացիկ գնահատում, վաճառքի արդյունավետ կազմակերպման և կառավարման նպատա­կով նոր առաջարկությունների ներկայացում,
  3. թվային ուղիներով բանկի կողմից տրամադրվող պրոդուկտների պլանային ցուցանիշների կատարողականի դիտարկում ըստ ուղղու­թյուն­նե­րի, մասնաճյուղերի և խորհրդատուների՝ հետևելով վաճառքի դինամիկային,
  4. թվայնացման և հեռահար բանկային ուղիների կիրառման ցուցանիշների ամփոփում սահմանված պարբերականությամբ,
  5. թվային պրոդուկտերի և ծառայությունների վաճառքի իրականացման նպատակով պոտենցիալ և թիրախային հաճա­խորդ­նե­րի բազաների ձևավորում և վարում,
  6. թվային պրոդուկտերի և ծառայությունների վաճառքի խթանման նպատակով արշավների մշակում և իրականացում, արդյունք­նե­րի ամփոփում, ծառայությունների և գործընթացների բա­րե­լավման առաջարկների ներկայացում,
  7. բանկի թվային ուղղիների վերաբերյալ խորհրդատուների ուսուցում, մասնաճյուղերի միջև փորձի փոխանակ­ման և մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնակրում,
  8. թվային ուղիների առաջխաղացման գործընթացում ընդգրկված շահագրգիռ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցություն։

Անհրաժեշտ հմտություններ 

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքնային փորձ վաճառքի կառավարման ոլորտում,
  • МS Office ծրագրերի գերազանց իմացություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Հաղորդակցման, պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն:

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,
  • Վճարվող time off։

Վերջնաժամկետ՝ 30 հունիսի 2024

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.05.2024 17:53
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am