Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Կանխիկ դրամաշրջանառության կառավարման բաժնի մասնագետ
Հասցե՝ ք. Երևան
Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00
Աշխատանքային պարտականություններ
Բանկոմատների դրամատուփերի լիցքավորման և լիցքաթափման գործընթացի կազմակերպում,
Միջմասնաճյուղային ինկասացիաների կազմակերպում,
Կանխիկի փաթեթավորում և ստուգում,
Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ստուգում,
Ծրագրային ձևակերպումների իրականացում։
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն կրթություն,
MS Office-ի իմացություն,
Կանխիկ գումարի հետ աշխատելու կարողություն,
Բարձր պատասխանատվության զգացում,
Արագ կողմնորոշվելու ունակություն,
Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Արտոնություններ
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,
Վճարվող time off։
Վերջնաժամկետ՝ 26.07.2024
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.07.2024 09:34