Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Քարտային գործառնությունների մոնիթորինգի մասնագետ

Հասցե՝ ք. Երևան

Աշխատանքային ժամերը՝ Գիշերային հերթափոխ

  

Աշխատանքային պարտականություններ

 

  • Smart Vista ծրագրի Fraud monitoring բաժնի թողարկողի և սպասար­կո­ղի մոդուլներում ուսումնասիրությունների իրականացում,
  • ACBA Digital հարթակում կատարվող գործառնությունների մոնիթորինգի իրականացում,
  • Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում քարտապանների հետ կապի հաստատում,
  • Արմենիան Քարդ ընկերության հետ՝ զեղծարարության կան­­խարգելմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ նամակագրության իրականացում,
  • Բանկի կողմից թողարկված քարտերով իրականացվող բոլոր գործարքների ուսումնասիրում, ռիսկային տեսակների առանձնացում և զեղծարարությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների մշակում,
  • Առանց հավաստագրման գործարքների մոնիթորինգի իրականացում:

 Անհրաժեշտ հմտություններ 

 

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ (գրավոր և բանավոր),
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Փաստաթղթաբանություն վարելու կարո­ղու­թյուն,
  • Իրավիճակի ճիշտ վերլուծության և խնդիրների բացահայտման կարողություն,
  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում:

   

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,

 

Վերջնաժամկետ՝ 26.07.2024

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

 

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 02.07.2024 09:36
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am