Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Մեքենայական ուսուցման մասնագետ

Աշխատանքային պարտականություններ

  • Հետազոտել և զարգացնել վիճակագրական և մաթեմատիկական մոդելներ տվյալների մշակ­ման համար,
  • Բանկի տվյալների բազաներից ստանալ, մաքրել և վերլուծել այն տվյալները, որոնք կի­րա­ռու­թյուն են գտնելու արհեստական բանականությամբ կամ մեքենայական ուսուցմամբ աշ­խա­տող պրոդուկտի մոդելը մշակելու և զարգացնելու պրոցեսում,
  • գնահատել նոր մուտքագրվող տվյալների աղբյուրների արդյունավետությունը, տվյալների որակը և կիրառելությունը հետագա աշխատանքներում,
  • մշակել կանխատեսող մոդելներ Բանկի տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ար­դյ­ու­նավետության և արտադրողականության բարձրացման համար,
  • մշակել մոդելների արդյունավետ թեստավորման համակարգեր,
  • ապահովել արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների զարգացման բաժնի կողմից ստեղծված մոդելների և պրոդուկտների փաստաթղթավորումը,
  • բացահայտել և գնահատել արհեստական բանականությամբ կամ մեքենայական ուսուցմամբ աշխատող  նոր գործիքների  ներդրման հետ կապ­ված  ռիսկերը

Անհրաժեշտ հմտություններ 

  • բարձրագույն կրթություն,
  • օտար լեզուների իմացություն,
  • բարձրագույն մաթեմատիկական հմտու­թյուն­ներ,
  • թվային հմտություններ,
  • հավանականության և մաթեմատիկական վ­ի­ճա­­­կագրության հմտություններ,
  • նեյրոնային ցանցերի կառուցման և օպտի­մի­զաց­ման հմտություններ,
  • էկոնոմետրիկական մոդելների գնահատման հմտություններ,
  • ծրագրերի իմացություն (python, R, Spark),
  • տվյալների բազաների հետ աշխատանքի իմա­­ցություն,
  • SQL ընդհանուր իմացություն:

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,
  • Վճարվող time off։

Վերջնաժամկետ՝ 30.04.2024

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.04.2024 14:12
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am