|
Ինչպես կարող ենք ձեռք բերել POS տերմինալի անդորրագրի թուղթը, վճարային քարտերի լոգոտիպերը :
Անհրաժեշտ է զանգահարել Բանկ, նշելով առևտրի և սպասարկման կետի անվանումը և հասցեն, և մեր աշխատակիցները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրեն վերը նշվածները:
Անհրաժեշտ է կատարված գործարքների քաղվածք:
Բանկը գործարքների իրականացման մասին էլեկտրոնային եղանակով քաղվածք է տրամադրում կազմակերպություններին ամսեկան կամ շաբաթական հաճախականությամբ:
Նշված ժամանակահատվածից այլ ժամանակահատվածի համար քաղվածքի անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է զանգահարել Բանկ` նշելով առևտրի/սպասարկման կետի անվանումը և հասցեն:
Բանկը հեռախոսի միջոցով ևս տրամադրում է տեղեկատվություն գործարքները կազմակերպության հաշվին փոխանցման վերաբերյալ:
Գործարքների քաղվածքների պարբերաբար ստանալու համար Բանկին անհրաժեշտ է տրամադրել կազմակերպության էլ-փոստի հասցեն:
Անհրաժեշտ է իրականացնել ուսուցում քարտերի սպասարկման վերաբերյալ նոր աշխատանքի ընդունված աշխատակցի համար:
Անհրաժեշտ է զանգահարել Բանկ, նշելով առևտրի/սպասարկման կետի անվանումը և հասցեն , համաձայնացնելով ուսուցման իրականացման օրը և ժամը, որից հետո մեր աշխատակիցները կայցելեն Ձեզ:
Քարտով գործարք է իրականացվել, բայց դեռ գումարը չի փոխանցվել կազմակերպության հաշվին:
Քարտերով կատարված գործարքների գումարը կազմակերպության հաշվին փոխանցվում է POS տերմինալի միջոցով գործարքների փաթեթի ուղարկումից առավելագույնը չորս աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում գումարը չստանալու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել Բանկ:
Ինչպես համոզվել, որ վճարային քարտը կեղծ չէ:
Անհրաժեշտ է Բանկի կողմից տրամադրված ուղեցույցների , «Վճարային քարտերի պարտադիր վավերապայմաններ» կամ կայքում տեղադրված ուղեցույցների «Վճարային քարտերի պարտադիր վավերապայմաններ» մասում նշված ձևով կատարել համապատասխան ստուգումները: Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք Բանկ:
Գործարքը անդորրագրի վրա տպված հավաստագրման կոդի պարզաբանման անհրաժեշտություն:
Խնդրում ենք ստուգել Բանկի կողմից տրամադրված Քարտերի սպասարկման ուղեցույցների «Հավաստագրման հիմնական պատասխան կոդեր» բաժնին, իսկ տվյալ կոդի բացակայության դեպքում` զանգահարել Բանկ:
Եթե փոխվել է կազմակերպության իրավաբանական տվյալները, ինչ է անհրաժեշտ բանկում համապատսխան փոփոխություններն իրականացնելու համար:
Անհրաժեշտ է դիմել Բանկ փոփոխումը իրականացնելու համար, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ներկայացնել փոփոխված տվյալները հաստատող փաստաթղթեր:
Անհրաժեշտ է պարզաբանում պայմանագրի կետերի վերաբերյալ:
Խնդրում ենք զանգահարել Բանկի Քարտային կենտրոնի Առևտրի և սպասարկման կետերի ներգրավման բաժին անհրաժեշտ պարզաբանումները ստանալու համար:
Այլ հարցերի դեպքում կարող եք նայել «American Express վճարային քարտերի սպասարկման ուղեցույց» և «Վճարային քարտերի սպասարկման ուղեցույց» բաժինները կամ զանգահարել 010 31 88 99 (24 ժամ) հեռախոսահամարներով:
Կազմակերպության շրջանառության աճ
Հավատարիմ Հաճախորդների քանակի աճ
Սպասարկման որակի բարելավման լրացուցիչ գործիք
Ֆինանսական միջոցները խնայելու և հեշտ կառավարելու հնարավորություն
Քարտով սպասարկելու առավելությունները
Հաճախորդները ավելի հակված են կատարել չպլանավորված գնումներ քարտերով, քան կանխիկ դրամով, ինչի հետևանքով վաճառքի միջին գումարը աճում է:
Վարկային քարտերի շնորհիվ հաճախորդը հնարավորություն է ստանում գնումներ կատարել ոչ միայն սեփական միջոցների, այլ նաևվարկային միջոցների հաշվին:
Բանկի և Ձեր կազմակերպության համատեղ ակցիաների շնորհիվ Դուք հնարավորություն եք ստանում առանց լրացուցիչ ծախսերի գովազդել Ձեր ծառայությունները` ներգրավելով նոր հաճախորդներ:
Սպասարկելով քարտեր Դուք տրամադրում եք վճարման եղանակների ընտրության ազատություն և ապահովում եք լրացուցիչ հարմարավետություն Ձեր հաճախորդներին` ապահովելով հաճախորդների հավատարմությունը Ձեր կազմակերպության հանդեպ:
Ձեր կազմակերպության գործառնական ծախսերի նվազում, քանի որ վաճառքից ստացված գումարը կուտակվում է Ձեր հաշվին,
Էլեկտրոնային եղանակով (acba digital) հաշիվները կառավարման հնարավորություն` առանց Բանկ այցելելու անհրաժեշտության:
Մի շարք բանկային ծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն /մանրամասները Լրացուցիչ բանկային ծառայություններ արտոնյալ պայմաններով:
Ստացեք ծառայությունների փաթեթ արտոնյալ պայմաններով
Բանկի հետ համագործակցող առևտրի/սպասարկման կետերին Բանկը առաջարկում է ծառայությունների փաթեթ հետևյալ արտոնյալ պայմաններով`
Բանկի կողմից արտոնյալ պայմաններով տրամադրվող բանկային ծառայությունների ցանկը այսքանով չի սահմանափակվում: Այլ բանկային ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվության և սակագների մասին տեղեկատվություն համար խնդրում ենք դիմել Ձեզ սպասարկող մասնագետին: