Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Էական փաստեր և տեղեկություններ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2024 թվականի տարեկան ընդհանուր ժողովի որոշումների և գործող մասնաճյուղի հետ կապված փոփոխությունների վերաբերյալ:
2024-05-31

Տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ նաև՝ Բանկ) բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը (այսուհետ նաև՝ Ընդհանուր ժողով) գումարվել է 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը 15։00-ին, «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") կենտրոնում (հասցե՝ ՀՀ, 0002, ք.Երևան, Իսակովի 11), սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ։ Ֆիզիկապես չներկայացած բաժնետերերը հնարավորություն են ունեցել մասնակցել տարեկան ընդհանուր ժողովին տեսակապով և քվեարկել առցանց եղանակով կամ քվեաթերթիկի միջոցով։



Ընդհանուր ժողովի կողմից քննարկվել և կայացվել են հետևյալ որոշումները.



1. Բանկի 2023թ. տարեկան շահույթը բաշխելու մասին.

Որոշվել է Բանկի 2023թ. գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթից Բանկի բաժնետերերին վճարել ընդհանուր 5,500,000,000 (հինգ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ՝ որպես տարեկան շահութաբաժիններ։ Այս բաշխումը նախատեսում է մեկ բաժնետոմսի դիմաց 1,000 դրամ շահութաբաժնի վճարում, որը նախորդ տարվա համեմատ ընդհանուր բաշխված շահույթից 1,1 մլրդ դրամով, իսկ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 200 դրամով ավելին է։

Տարեկան շահութաբաժինների վճարումները կատարվել են 2024թ. մայիսի 21-ին, դրամական միանվագ փոխանցմամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա՝ 2024 թվականի ապրիլի 29-ի, ժամը 15։30-ի դրությամբ Բանկի մասնակիցների ռեեստրում ընդգրկված բաժնետերերին՝ կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությանը համամասնորեն:



2. Բանկի լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ձևը հաստատելու մասին.

Որոշվել է Բանկի խորհրդի 2024թ. ապրիլի 18-ի թիվ 153-Բ.7 որոշմամբ հաստատված՝ մինչև 485,000 հատ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնել փակ բաժանորդագրությամբ։



3. Բանկի գործող խորհրդի անդամների լիազորությունները դադարեցնելու և նոր անդամներ նշանակելու մասին.

  • Ժողովի որոշմամբ դադարեցվել են Խորհրդի անդամներ Արմեն Մկրտչյանի և Հրաչ Սարգսյանի լիազորությունները։
  • Բերնարդ դը Վիտն ընտրվել է Բանկի Խորհրդի անկախ անդամ։
  • Գայանե Հայրապետյանն ընտրվել է Բանկի Խորհրդի անդամ ընտրելու։

Հայտարարություն Բանկի «Գարաժ մոլ» մասնաճյուղի հետ կապված փոփոխությունների վերաբերյալ.

Սույնով տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Գարաժ մոլ» մասնաճյուղի անվանումը և հասցեն փոխվել են։ Մասնաճյուղը վերանվանվել է որպես «Աջափնյակ» մասնաճյուղ և ս.թ. հունիսի 3-ից կգործի ք.Երևան, Ֆուչիկի փողոց 1/1 շենք, 300 հասցեում։



Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.05.2024 17:09
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am