Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Էական փաստեր և տեղեկություններ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ:
2024-05-03

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2024 թվականի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 14-ին սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ՝ «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» ("FOODPARK BY DOWNTOWN") վայրում, ժամը 15:00-ին։ Ֆիզիկապես չներկայացած բաժնետերերը հնարավորություն կունենան մասնակցել տարեկան ընդհանուր ժողովին և քվեարկել հատուկ նախատեսված կապի միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում:

Ընդհանուր ժողովին մասնակցելու և տարեկան շահութաբաժիններ ստանալու իրավունք կունենան ԱԿԲԱ Բանկի բոլոր այն բաժնետերերը, անկախ տնօրինվող բաժնետոմսերի քանակից, ովքեր 2024 թվականի ապրիլի 29-ի ժամը 15։30-ի դրությամբ ընդգրկված են եղել Բանկի բաժնետերերի ռեեստրում։ Շահութաբաժինների չափի և վճարման մասին վերջնական որոշումը կընդունվի ընդհանուր ժողովի կողմից, սակայն Բանկի խորհրդի կողմից որոշվել է բաշխել 5,5 մլրդ դրամ ընդհանուր շահույթ: Այս բաշխումը նախատեսում է մեկ բաժնետոմսիդիմաց 1,000 դրամ շահութաբաժնի վճարում, որը նախորդ տարվա համեմատ ընդհանուր բաշխված շահույթից 1,1 մլրդ դրամով, իսկ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 200 դրամով ավելին է։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.05.2024 09:45
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am