Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Խուսափեք հնարավոր զեղծարարությունից
2021-01-26


Հարգելի հաճախորդներ,

Հնարավոր զեղծարարություններից խուսափելու համար խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.

- նամակագրության հավելվածների (Viber, WhatsApp, Messenger, Telegram և այլն), հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների միջոցով մի՛ քննարկեք և մի՛ տրամադրեք Ձեր անձնական տվյալները՝ մասնավորապես՝ քարտի համարը, քարտի վավերականության ժամկետը, CVV կոդ, 3D secure կոդ (SMS հաղորդագրության միջոցով Բանկում գրանցված հեռախոսահամարին ուղարկվող մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ), ինչպես նաև անձնագրային տվյալներ,

- զե՛րծ մնացեք անծանոթ և կասկածելի ծագման կայքերում Ձեր վճարային քարտի տվյալների` մասնավորապես՝ քարտի համարի, քարտի վավերականության ժամկետի, CVV կոդի, 3D secure կոդի, ինչպես նաև անձնագրային տվյալների տրամադրումից կամ հրապարակումից,

- մի՛ հավատացեք անհայտ ծագման աղբյուրներից ստացվող տարատեսակ առցանց խաղարկությունների և մրցույթների մասնակցության հրավերներին,

- մի՛ հետևեք անծանոթ անձանց կողմից Ձեզ հրահանգվող պահանջներին, մասնավորապես՝ անցնել առաջարկվող հղումներով և ներբեռնել առաջարկվող նյութերը,

  • Նշված տվյալները զեղծարարների կողմից կարող են օգտագործվել Ձեր տվյալները զեղծարար նպատակներով օգտագործելու և գումարներ շորթելու համար: Բանկը շուրջօրյա ռեժիմով մշտապես իրականացնում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ նմանատիպ կայքերում քարտի տվյալների գրանցումը և գործարքների իրականացումը հնարավորինս նվազեցնելու համար:
  • Հորդորում ենք խստագույնս հետևել Բանկային տվյալների օգտագործման անվտանգության կանոններին՝ Ձեր իսկ միջոցների անվտանգ պահպանման համար:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 26.01.2021 19:26
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am