|
Տեղեկացնում ենք, որ 28.11.2023թ.-ից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային դրամային (AMACBAB2CER3, ACBABC) և դոլարային (AMACBAB2DER1, ACBABD) պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:
Երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնությունները ս.թ. դեկտեմբերի 04-ից իրականացնելու է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ։
Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում ընդգրկելու մասին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՑՊ-044-11/23 և ՑՊ-045-11/23 որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի դեկտեմբերի 01-ին: