|
Տեղեկացնում ենք, որ 24.10.2017թ.-ից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը (AMACBAB21ER0, ACBAB1), ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը: Նշենք, որ երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնություններն իրականացնում է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ:
Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում ընդգրկելու մասին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ ՑՊ-028-10/17 որոշումը: