Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Տեղեկացում «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերի սահմանափակումների վերաբերյալ
2024-03-21
Պայմանավորված «ՄԻՐ» վճարային համակարգի նկատմամբ կիրառվող միջազգային սահմանափակումներով՝ Ակբա բանկը հայտնում է, որ ս թ մարտի 29-ից կասեցվելու է «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերով գործարքների սպասարկումը ԱրՔա վճարային համակարգի սպասարկման ենթակառուցվածքում, ինչպես նաև ԱրՔա քարտերով վճարումների իրականացման հնարավորությունը «ՄԻՐ» վճարային համակարգի սպասարկման ենթակառուցվածքում, ինչը նշանակում է, որ
  • Ակբա բանկի բանկոմատներով և տեմինալներով «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերով հնարավոր չի լինի իրականացնել կանխիկացման գործարքներ,
  • Ակբա բանկի POS, SoftPOS և vPOS տերմինալներով առևտրի և սպասարկման կետերում «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերով հնարավոր չի լինի իրականացնել վճարային գործարքներ,
  • Ակբա բանկի ԱրՔա չիպային քարտերով հնարավոր չի լինի իրականացնել կանխիկացման և/կամ վճարային գործարքներ ՌԴ-ում,
  • Ակբա բանկի ԱրՔա քարտերին կսահմանափակվի «ՄԻՐ» վճարային համակարգից ստացվող քարտից քարտ փոխանցումները։
Միևնույն ժամանակ բանկի կողմից թողարկված ԱրՔա բոլոր տեսակի քարտերը՝ այդ թվում նաև ԱրՔա «ՄԻՐ» քարտերն՝ առանց սահմանափակումների կշարունակեն սպասարկվել ՀՀ-ում՝ ԱրՔա վճարային համակարգի սպասարկման ենթակառուցվածքում։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարավետության համար:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 21.03.2024 14:26
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am