|
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 21-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատներով կատարվող քարտից քարտ փոխանցումների դեպքում կիրառվելու է նոր սակագին՝ «Սպասարկող բանկի միջնորդավճար»՝0.3%, որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին:
Ընդ որում, «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների դեպքում ևս կարող է կիրառվել «Սպասարկող բանկի միջնորդավճար», որի չափը սահմանվում է տվյալ բանկոմատը սպասարկող բանկի կողմից:
Փոփոխություններ են կատարվել նաև www.arca.am կայքի և բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների համար Բանկի կողմից կիրառվող սակագներում:
Գործող սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ: