| |
 |
| |
Գնում |
Վաճ |
ԿԲ |
| USD | 363.00 | 366.00 | 363.50 | | RUR | 11.60 | 11.85 | 11.81 | | EUR | 458.00 | 466.00 | 463.97 | | GBP | 557.00 | 567.00 | 558.55 | | CHF | 357.00 | 366.00 | 359.01 | | | | | | DATE | 08.09.2010 | 13:35PM | |
|
 |
|
| |
 |
|
|
| Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման պայմաններ |
|
|
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկում է յուրաքանչյուր անհատի ֆինանսական վիճակին, կենսակերպին և պահանջներին համապատասխան քարտեր: Այնուամենայնիվ Բանկի բոլոր քարտերը հավասարապես հուսալի են, ապահով, հարմար ու վստահելի:
2010 թվականից սկսած` Բանկի կողմից թողարկվող VISA և MasterCard քարտերը չիպային են (բացառությամբ` VISA Student քարտերի), հիմնված DDA չիպային տեխնոլոգիայի վրա, որոնք ներկայումս ամբողջ աշխարհում համարվում են ամենահուսալի ու անվտանգ չիպային քարտերը:
Մենք առաջարկում ենք VISA և MasterCard միջազգային համակարգերի քարտեր, որոնց միջոցով Դուք կարող եք վճարումներ կատարել և գումար կանխիկացնել ամբողջ աշխարհում, ինչպես նաև տեղային ArCa քարտեր, որոնք գործում են Հայաստանի տարածքում:
Առաջին անգամ Հայաստանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է VISA և MasterCard քարտերը միասին` մեկ քարտային հաշվով: Այսուհետ Դուք կարող եք ունենալ VISA և MasterCard քարտերը` կցված մեկ հաշվին, այսինքն` նույն գումարով, ինչը Ձեզ համար կստեղծի նոր առավելություններ: Մանրամասների համար կարող եք այցելել հաճախակի հանդիպող հարցեր բաժինը:
Բանկի բոլոր քարտերը Ձեզ հնարավորություն են ընձեռում «Արմենիան Քարդ» վճարային համակարգի բանկոմատների միջոցով կատարել կոմունալ վճարումներ, բջջային քարտերի լիցքավորում, ձեռք բերել ինտերնետային քարտեր և օգտվել մի շարք այլ ծառայություններից, ինչպես նաև www.arca.am ինտերնետային կայքում օգտվել նույն ծառայություններից` կատարելով նաև քարտից-քարտ փոխանցումներ:
Ձեր ընտանիքի անդամների համար կարող եք անվճար պատվիրել Ձեր դեբետային կամ կրեդիտային հաշվին կցված քարտ և սահմանել այդ քարտի ծախսային սահմանաչափերը:
Մինչև քարտն օգտագործելը առաջարկում ենք ծանոթանալ օգտակար խորհուրդներին, որոնք Ձեզ կօգնեն քարտն օգտագործել հնարավորինս անվտանգ և արդյունավետ:
Դեբետային քարտեր
Կրեդիտային քարտեր
Կանխավճարային Նվեր քարտեր
Քարտից քարտ փոխանցում >>>
Քարտային հաշվի համալրում >>>
Մեր խորհուրդները ճանապարհորդներին >>>
Ինտերնետային առևտրի հիմնական կանոնները >>>
Կոմունալ վճարումներ www.arca.am համակարգում >>>
Հաճախակի տրվող հարցեր >>>
Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Թարմացված է առ 06.07.2010թ., 9:15 |
|
|