| |
 |
| |
Գնում |
Վաճ |
ԿԲ |
| USD | 363.00 | 366.00 | 363.50 | | RUR | 11.60 | 11.85 | 11.81 | | EUR | 458.00 | 466.00 | 463.97 | | GBP | 557.00 | 567.00 | 558.55 | | CHF | 357.00 | 366.00 | 359.01 | | | | | | DATE | 08.09.2010 | 13:35PM | |
|
 |
|
| |
 |
|
|
|
|
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ձեռք է բերել American Express քարտերի սպասարկման բացառիկ իրավունք
American Express համակարգի քարտապանները այսուհետ հնարավորություն կունենան իրենց քարտերով վճարել ոչ միայն աշխարհի միլիոնավոր առևտրի և սպասարկման կազմակերպություններում, այլ նաև օգտվել Հայաստանում օրեցօր ընդլայնվող սպասարկման ցանցից շնորհիվ ՀՀ բանկային համակարգի առաջատար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ:
Ս.թ. փետրվարի 9-ից համաձայն Բանկի և American Express ընկերության միջև կնքված պայմանագրի` Հայաստանում American Express քարտերի սպասարկման բացառիկ իրավունքը տրամադրվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ:
Ներկայումս Բանկը հանդիսանալով ՀՀ բանկային համակարգում առաջատարը բանկոմատների և POS տերմինալների քանակությամբ, լայնածավալ աշխատանքներ է իրականացնում նաև American Express քարտերի սպասարկման ցանցի ընդլայնման ուղղությամբ:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: 2006թ. բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում մի շարք կարևոր ֆինանսական ցուցանիշներով, ինչպիսիք են ընդհանուր կապիտալի, ակտիվների, շահույթի, ընդհանուր պարտավորությունների, հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվությունների մեծությունները, POS տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերի քանակությունը:
American Express ընկերությունը կրեդիտային քարտերի և ճանապարհային չեկերի թողարկման և սպասարկման, ինչպես նաև տուրիզմի ոլորտներում գործունեություն ծավալող միջազգային առաջատար ընկերություն է, որը հիմնադրվել է 1850թ.:
1996 թվականից սկսած American Express ընկերությունը հավատարիմ է մնում իր կողմից որդեգրված է ռազմավարությանը, որի շրջանակներում իրականացնում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների սպասարկման և քարտերի թողարկման բիզնեսում աշխարհի տարբեր երկրների բանկերի ներգրավումը:
Աշխարհի 130 երկրներում American Express ընկերությունը արդեն ներկայացված է գործընկեր-բանկերի միջոցով:
Օգտագործելով իր համաշխարհային ցանցը և իր բրենդի բարձր ճանաչելիությունն ու գրավչությունը, այսօր American Express ընկերությունը էլ ավելի է ամրապնդել իր ներկայությունն աշխարհում:
Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Թարմացված է առ 02.03.2010թ., 10:15 |
|
|