Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը մինչև 2027թ.-ն կհովանավորի «Երևանի գինու օրեր» փառատոնը
2024-01-16

Ակբա բանկն առաջիկա 3 տարիներին կշարունակի լինել «Երևանի գինու օրեր» փառատոնի գլխավոր հովանավորը։

Փառատոնի շրջանակում այս տարի նախատեսվում է ավելի հագեցած ծրագիր, հայկական գինիների համտես, տեղական ուտեստների մեծ ցուցադրություն և հատուկ հյուրեր։

«Մենք անում ենք քայլեր, որոնք օժանդակում են, որ Հայաստանում իրադարձային տուրիզմի ոլորտը դառնա ավելի գրավիչ։ Կարևորն այն է, որ Հայաստանը գինեգործական քարտեզներում ունի մի փառատոն, որին մասնակցելու համար մարդիկ իրենց օրացույցներում նշումներ են անում և գալիս են մասնակցելու։ Հայաստանում շատ փառատոններ չկան, բայց այս և նման մի քանի հաջողված փառատոնները հույս են ներշնչում, որ մենք կունենանք փառատոնային ժամանցներով հարուստ երկիր, որը կգրավի ոչ միայն հայերին, այլ նաև արտասահմանից եկած հյուրերին»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

«2019-ից Ակբա բանկը հանդիսանում է «Երևանի գինու օրերի» գլխավոր հովանավորը։ Եվ այս տարիների շրջանակում ակնհայտորեն երևում է փառատոնի և՛ աճը, և՛ զարգացումը։ Փառատոնի մասշտաբները գնալով մեծանում են և մենք համարում ենք, որ դա նաև Ակբա բանկի հետ համագործակցության շնորհիվ է։ Ունենալով վստահություն այս համագործակցության վրա, մենք ամեն տարի համարձակ քայլեր ենք անում փառատոնը էլ ավելի մասշտաբային դարձնելու համար»,- նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը։

Ակնկալվում է, որ այս տարի փառատոնի հյուրերի քանակը կգերազանցի 200.000-ը։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ Հայաստան այցելելիս հատուկ ընտրում են փառատոնային օրերը՝ հայկական էնդեմիկ սորտերի գինին ըմպելու և գաստրոնոմիկ ժառանագությանը ծանոթանալու համար։

Ակբա բանկը կարևորում է Հայաստանում իրադարձային տուրիզմի, խաղողագործության և գինեգործության զարգացումը։ Բանկն անում է հնարավորը, որպեսզի իրադարձային տուրիզմը դառնա տնտեսության զարգացման հերթական խթանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.01.2024 09:59
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am