Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Հայրենական մեղրագործության էնտուզիաստը. Ջորջ Տաբակյան
2016-09-14


Արտերկրից հայրենիք վերադարձած գործարարները շարունակում են իրենց փորձառությամբ, նորարարական մտածելակերպով և յուրահատուկ մոտեցումներով Հայաստանի տնտեսությանը թարմ շունչ հաղորդել:

Հայրենադարձ գործարարներից մեկն էլ Ջորջ Տաբակյանն է, ով ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ ստացել կրթություն, զբաղվել ձեռներեցությամբ, բայց որոշ ժամանակ անց որոշել է իր գործունեությունը շարունակել հայրենիքում:

Ջորջը Հայաստան է եկել 2011-թ.-ին, 2013-ին հիմնել է «Մեր Սարեր Հոլդինգ» ՍՊԸ-ն որն այժմ Honey.am բրենդի ներքո զբաղվում է Հայաստանի տարբեր անկյուններում ստացվող մեղրի մթերմամբ և վերամշակմամբ:


«Ինձ միշտ էլ շատ հետաքրքիր է եղել մեղրի արտադրությունը, հայկական տարբեր բնակավայրերում ստացվող մեղրի առաջխաղացումը շուկայում: Այս գործով զբաղվելու գաղափարի վերջնական ձևավորումից հետո սկսեցինք ուսումնասիրել Հայստանյան մեղրի շուկան և արտադրության զարգացման հեռանկարները. այդ գործընթացը տևեց շուրջ մեկ և կես տարի: Սկզբում մի փոքր դժվար էր. մեղվաբույծները կասկածանքով էին մեզ վերաբերվում, վաճառողները չէին ցանկանում համագործակցել, էլ չեմ ասում, որ գնորդը չէր հավատում մեր կողմից առաջարկվող մեղրի՝ իրոք էկոլոգիապես մաքուր լինելուն», - պատմում է նա:

Մեղրը ինքին բավականին թանկ է, և երբ Honey.am-ը առաջին քայլերն էր կատարում, ընկերությունը ստիպված էր մեղրը վաճառել գրեթե ինքնարժեքով: Այդ ժամանակ գերխնդիրը գնորդի կողմից վստահության արժանանալն էր և դրա արդյունքում շուկայում կայուն դիրք գրավելը: Հիմա՝ գործունեության մեկնարկից երեք տարի անց, ընկերությունը բավականին մեծ հաջողություններ է գրանցել. այն համագործակցում է խոշոր խանութների ցանցերի հետ՝ առաջարկելով տարեցտարի ընդլայնվող անկրկնելի համերով մեղրի տեսականի, իսկ արտադրանքը բավականին ճանաչված է դարձել: Այս պահին ընկերության հետ համագործակցող մեղվապահները աշխատում են Արփի Լճի, Բերքաբերի, Քարվաճառի, Շամշադինի, Ուրցասարի, Հայթաղի տարածքում, իսկ Honey.am ապրանքանիշի ներքո ներկայացված մեղրերից յուրաքանչյուրը կրում է մեղրի ստացման վայրի անվանումը:

«Բնականաբար, առաջնային խնդիր էր նաև արտահանումը, քանի որ ամբողջ աշխարհում բնական, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի մեծ պահանջարկ կա, և մեր մեղրը այդ պահանջներին ամբողջությամբ համապատասխանում է: Այս առումով շատ կարևոր էր մեր մասնակցությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և NABU-ի (Գերմանիայի բնության պաշտպանության միություն – խմբ.) կողմից համատեղ իրականացվող օրգանական սննդի սերտիֆիկացման ծրագրին, որտեղ հաղթող ճանաչվեցինք և կազմակերպիչների ֆինանսական ներդրման շնորհիվ անվճար ստացանք օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ», - պատմեց Ջորջը և հավելեց, որ ծրագրի շրջանակում, մյուս հաղթողների հետ միասին, իրենք մեկնել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին և մասնակցել Bio OST օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսին, և ինչը ամենակարևորն է՝ արտահանման վերաբերյալ պայմանագիր կնքել Գերմանիայում գործող բացառապես օրգանական սննդի վաճառքով զբաղվող խանութների ցանցի հետ:

Ջորջի հետ մեր հանդիպումն ավարտվեց՝ խոսելով ապագայի պլանների մասին և դեռևս մշակումների փուլում գտնվող անմոռանալի համով մեղրից պատրաստված կրեմը համտեսելով: Մեր զրուցակիցը նշեց, որ ընկերությունն արդեն պատրաստ է առաջ քայլելու՝ մեծացնելով արտադրությունը և խորացնելով համագործակցությունը թե՛ Բանկի, թե՛ գերմանական կողմի հետ՝ համոզված լինելով, որ դրանով ավելի լայն դռներ կբացվեն դեպի եվրոպական շուկա:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 14.09.2016 17:43
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am