Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ստեղծվել է համայնքային առաջին կանաչ էներգետիկ ենթակառուցվածքը
2018-03-30

Քասախ համայնքում ավարտվել է համայնքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված առաջին ծրագիրը, որն իրականացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆինանսավորմամբ։

Քասախում ստեղծված մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքի միջոցով այսուհետ էլեկտրաէներգիա կստանան համայնքային նշանակության բոլոր շենքերը և արտաքին լուսավորման ցանցը։ Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Արդիականացվել է համայնքի գլխավոր փողոցների լուսատուների համակարգը. տեղադրվել են LED լուսատուներ։

Ստեղծված «կանաչ ենթակառուցվածքների» շնորհիվ Քասախ համայնքը տարեկան կխնայի առնվազն 6,000,000 ՀՀ դրամ։

Քասախը Հայաստանում առաջինն է, որը որոշեց համայնքային մաքուր էներգիայի ենթակառուցվածք ստեղծել և հոսանքի ու տաք ջրի հարցը լուծել բնության միջոցով՝ միաժամանակ պահպանելով բնությունը։ Կանաչ էներգիայի օգտագործման արդյունքում տարեկան շրջակա միջավայր չի արտանետվի շուրջ 105 տոննա CO2 թունավոր գազ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։

Տեսանյութը դիտեք այստեղ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.08.2018 12:02
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am