Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Երգի պետական թատրոնը նոր շունչ է ստացել
2024-01-17

1994 թվականին կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը հիմնադրեց Երգի պետական թատրոնը։

Հիմնադրումից 3 տասնամյակ անց Երգի պետական թատրոնը նորոգվել և համալրվել է ժամանակակից ձայնային և լուսային հնարավորություններով, նորարար սարքավորումներով՝ միաժամանակ պահպանելով թատրոնի հիմնադիր, մաեստրո Արթուր Գրիգորյանի ձեռագիրը։

Երգի պետական թատրոնի գործընկերները դարձան Ակբա բանկն ու Visa ԲԱՐԵՐԱՐ քարտապանները։ Ծրագրի շրջանակում Ակբա բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին իր շահույթից փոխանցում է Visa ԲԱՐԵՐԱՐ քարտերով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.1%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վճարի 50%-ը: Քարտապանները պարզապես կատարում են գործարքներ, որից ձևավորվող շահույթը բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է բարեգործության։

«Մեզ համար անչափ կարևոր էր վերաբացել այնպիսի թատրոն, որն այսօրվա հանդիսատեսին հարմար կլինի, որը տեսնում է ամեն ինչ։ Լուսաձայնային տեխնիկան, որ այսօր ունենք, երբեք չենք ունեցել։ Բեմերը, աթոռները, սեղանները, հատակը, հայելիները... Ամեն բան արել ենք այնպես, ինչպես կուզեր մեր գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Երկրորդ զարկը տալու ժամանակ շատ դժվար էր, քիչ մարդիկ կային իմ կողքին, մենակ էի։ Դիմեցի Ակբա բանկին և վստահ էի, որ նրանք կլինեն Երգի պետական թատրոնի կողքին և կօգնեն ինձ շարունակել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի գործը։ Շնորհակալ եմ Ակբա բանկին»,- նշել է Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը։

Հին ավանդույթների պահպանմամբ և նորարարական լուծումներով վերաբացված թատրոնը շարունակում է կրթել սերունդներ, հանդիսատեսին մատուցել լավ երաժշտություն և բեմադրել երաժշտական նոր ներկայացումներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.01.2024 09:57
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am