Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը
2018-06-20

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Արդշինբանկի համագործակցության արդյունքում այսուհետ երկու բանկերի ArCa, VISA և MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով:


Ս.թ. հունիսի 20-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ArCa, VISA և MasterCard տեսակի քարտերը Արդշինբանկի բանկոմատներում կսպասարկվեն ըստ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների: Միևնույն ժամանակ Արդշինբանկի վերոնշյալ քարտերի սպասարկումը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատներում կիրականացվի համաձայն Արդշինբանկի բանկոմատներում կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


Արդշինբանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ VISA և MasterCard տեսակի քարտերի հաճախորդների համար նմատատիպ հնարավորություն գործում է նաև ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից օգտվելիս:


ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.08.2018 10:51
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am