|
Քարտ | Տարեկան սպասարկման միջնորդավճար | Վարկային գծի նվազագույն սահմանաչափ | Ավանդի նվազագույն գումար |
American Express Gold | 35,000 ՀՀ դրամ (50,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) | 1 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
|
American Express Blue | 3,000 ՀՀ դրամ (10,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) | 180,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
|
Արժույթ |
Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույք |
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն* |
Բոնուս |
ՀՀ դրամ |
7.6% |
7.87% |
0.12% |
ԱՄՆ դոլար |
3.35% |
3.40% |
0.02% |
Եվրո |
1.6% |
1.61% |
0.003% |
ՌԴ ռուբլի |
3.6% |
3.66% |
0.03% |
Բանկի մասնաճյուղերում կուտակվող ավանդի ձևակերպման դեպքում ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է վերոնշյալ տոկոսադրույքներից 0.1%-ով ցածր:
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր լրացած ամսվա համար ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարը մուտքագրվում է ավանդատուի ավանդային հաշվին, ընդ որում՝ առաջին վեց ամիսների տոկոսագումարը մուտքագրվում է վեցերորդ ամսվա վերջին (181-րդ օրը):
Բոնուսը հաշվարկվում է տարեկան՝ առաջին 6 ամիսների (181 օրերի) ավանդային հաշվին առկա գումարների օրական մնացորդի նկատմամբ:
* ՈՒշադրություն` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ։
Եթե Դուք Ակբա բանկում 732 օր ժամկետով ներդնեք Կուտակվող ժամկետային ավանդ 50,000 ՀՀ դրամի չափով և յուրաքանչուր ամիս կատարեք ավելացումներ 10,000 ՀՀ դրամի չափով, ավանդի գործողության ժամկետի ավարտին Դուք կտնօրինեք 283,661 ՀՀ դրամ:
Ավանդի գումարը (ՀՀ դրամ) |
Ամենամսյա մուծումների չափը
(ՀՀ դրամ)**
|
Գումարը, որը Դուք կունենաք հարկումից հետո*** | ||
6 ամիս անց
(181 օր) անց
|
12 ամիս անց
(366 օր) անց
|
24 ամիս անց
(732 օր) անց
|
||
50,000 | 10,000 | 82,410 | 147,233 | 283,661 |
100,000 | 25,000 | 180,163 | 341,312 | 680,487 |
200,000 | 50,000 | 360,327 | 682,624 | 1,360,974 |
Ավանդի համալրման համար գործում են հետևյալ պայմանները.
Ավանդի պայմանագրային գումար |
Ավանդի պայմանագրային գումարի քառապատիկը չի գերազանցում 10.000.000 ՀՀ դրամը, 24.000 ԱՄՆ դոլարը, 24.000 եվրոն, 2.000.000 ՌԴ ռուբլին |
Ավանդի պայմանագրային գումարի քառապատիկը գերազանցում է 10.000.000 ՀՀ դրամը, 24.000 ԱՄՆ դոլարը, 24.000 եվրոն, 2.000.000 ՌԴ ռուբլին |
Համալրման առավելագույն գումար |
Ավանդը կարող է համալրվել մինչև ավանդի գումարի 10.000.000 ՀՀ դրամին, 24.000 ԱՄՆ դոլարին, 24.000 եվրոյին, 2.000.000 ՌԴ ռուբլուն հավասարվելը։ Օրինակ։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 1.5մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 8.5մլն դրամ։ Արդյունքում ավանդի գումարը կկազմի 10մլն դրամ։ Այս դեպքում ավանդի գումարը կարող է գերազանցել պայմանագրային գումարի քառապատիկը։ |
Ավանդը կարող է համալրվել մինչև ավանդի գումարը կհավասարվի պայմանագրային գումարի քառապատիկին։ Ընդ որում՝ համալրումների արդյունքում ավանդի գումարը չպետք է գերազանցի նաև 250.000.000 ՀՀ դրամը, 600.000 ԱՄՆ դոլարը, 600.000 եվրոն, 50.000.000 ՌԴ ռուբլին։ Օրինակ 1։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 5մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 15մլն դրամ։ Արդյունքում ավանդի գումարը կկազմի 20մլն դրամ, որը ավանդի պայմանագրային գումարի քառապատիկն է։ Օրինակ 2։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 200մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 50մլն դրամի չափով՝ քանի որ ավանդի համալրման առավելագույն սահմանաչափը 250մլն դրամ է։ |
Ավանդի երկարաձգման դեպքում ավանդի պայմանագրային գումար է համարվում երկարաձգման պահի դրությամբ ավանդի գումարը։
* 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
**Բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին 3 ամիսների
*** Աղյուսակում արտացոլված տվյալները կարող են տարբերվել ավանդային հաշվիչով ստացված տվյալներից, քանի որ արտացոլված տվյալները հաշվարկված են կամայական ամսաթվի օրինակով:
****Ավանդային հաշվին հավելագրվող ավանդի տոկոսագումարները չեն համարվում ավանդի համալրումներ։
Ծանոթացեք ավելի մանրամասն՝
Ձեր ֆինանսական տեղեկատուն`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: