Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Կորպորատիվ կառավարում

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունն իր արմատներով գնում է դեպի եվրոպական բանկային գործունեության և կորպորատիվ կառավարման լավագույն ավանդույթները։ Հիմնադրվելով 1996թ. ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ և հոլանդական Ռաբոբանկի համատեղ ջանքերով և հետագայում իր բաժնետերերի կազմում ներգրավելով նաև ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկին՝ Ակբա բանկը հետևողականորեն փորձել է Հայաստանի բանկային համակարգ ներկրել եվրոպական գործարար աշխարհի արժեքներն ու գործելաոճը։ Դրանից անմաս չի մնացել նաև բանկի կառավարումը, որը մշտապես բարելավվել է՝ ձգտելով ապահովել միջազգային լավագույն չափանիշները։ Որպես ընտրված արժեքների ապահովում, Ակբա բանկը հանձնառություն է ստանձնել շարունակել իր կորպորատիվ կառավարման համակարգի զարգացման գործընթացը։


Կորպորատիվ կառավարումը բանկում բաշխում է լիազորությունները և պարտականությունները, որոնց միջոցով բանկի խորհուրդն ու ավագ ղեկավարությունը (բանկի գլխավոր գործադիր տնօրենը, վերջինիս տեղակալները և Ռիսկերի կառավարման տնօրենը) իրականացնում են իրենց գործունեությունը, ներառյալ, թե ինչպես են նրանք.

  • սահմանում բանկի ռազմավարությունն ու խնդիրները.
  • ընտրում և հսկում անձնակազմին.
  • օրական կտրվածքով իրականացնում բանկի բիզնեսը.
  • պաշտպանում ավանդատուների շահերը, բավարարում բաժնետերերի նկատմամբ պարտավորությունները և հաշվի առնում այլ ճանաչված շահագրգիռ կողմերի շահերը.
  • համապատասխանեցնում կորպորատիվ մշակույթը, կորպորատիվ գործունեությունը և վարքն այն ակնկալիքին, որ բանկը գործելու է անվտանգ և ապահով կերպով, բարեխղճորեն և գործող օրենսդրությանը համաձայն.
  • ստեղծում վերահսկման գործառույթներ:

Կորպորատիվ կառավարման հիմնական նպատակը կայուն հիմունքներով շահագրգիռ կողմերի շահերի պաշտպանությունն է՝ հանրային շահին համապատասխան: Հատկապես մանրածախ բանկերի դեպքում շահագրգիռ կողմերի մեջ բաժնետերերի շահը ստորադաս է ավանդատուների շահերին:


Բանկը գիտակցում է, որ լավ կորպորատիվ կառավարումը կարող է ստեղծել հետևյալ մրցակցային առավելությունները.

  • ավելի մեծ հասանելիություն արտաքին ֆինանսավորմանը, ինչը կարող է հանգեցնել ավելի մեծ ներդրումների, ավելի մեծ աճի և ավելի շատ աշխատատեղերի ստեղծման։ Այսօր ներքին և միջազգային ներդրողները հաճախ խուսափում են այն ընկերություններից, որոնք չեն երաշխավորում ներդրողների իրավունքները, չեն ապահովում կորպորատիվ տեղեկատվության պատշաճ բացահայտում և Խորհրդի հուսալի գործունեություն.
  • կապիտալի ավելի ցածր, իսկ Բանկի ավելի բարձր արժեք, որոնք բարձրացնում են ներդրումների գրավչությունը.
  • ավելի լավ օպերացիոն կատարողական՝ ռեսուրսների ավելի արդյունավետ բաշխելու և ավելի լավ ղեկավարելու միջոցով.
  • ավելի ցածր ռիսկեր.
  • բոլոր շահագրգիռ կողմերի միջև ավելի լավ հարաբերություններ, ինչի արդյունքում բարելավվում են աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաև սոցիալական ասպեկտների հետ կապված մթնոլորտը, ինչպես օրինակ շրջակա միջավայրի պաշտպանությունը:


Մինչև 2024 թվականի օգոստոս ամիսը Բանկն առաջնորդվում էր սեփական մշակած Կառավարման կանոնագրքով, որն ապավինում էր ՏՀԶԿ, Բազելյան և Մեծ Բրիտանիայի կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքներին։ 2024 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքն ուժի մեջ մտնելուց հետո Բանկը որոշում կայացրեց անցում կատարել այդ կանոնագրքի կիրառմանը և դադարեցրեց սեփական կանոնագրքի օգտագործումը։

Բանկի խորհրդի 02.11.2022թ.-ի որոշմամբ Բանկի խորհրդին կից ստեղծվեցին հետևյալ 3 հանձնաժողովները.

  • Աուդիտի հանձնաժողով,
  • Ռիսկերի կառավարման հանձնաժողով,
  • Կառավարման, նշանակումների և վարձատրությունների հանձնաժողով։

Բանկի Խորհրդի 17.10.2024թ. որոշմամբ ստեղծվեց Խորհրդին կից Ռազմավարության հանձնաժողովը։

Խորհրդին կից հանձնաժողովների նախագահներ են նշանակված խորհրդի անկախ անդամները։

Կարգավորումներ

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով 2024 թվականի նոյեմբերի 12-ից 21-ը

Բանկի բաժնետերերի 2024թ. տարեկան ընդհանուր ժողով

Բաժնետերերի 2024թ. տարեկան ընդհանուր ժողովի ծանուցում-բրոշյուր

Քվորումի հաշվարկ

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի քվեաթերթիկ
2024 թվականի մայիսի 14-ի տարեկան ընդհանուր ժողովի որոշումների ամփոփագիր



Բանկի բաժնետերերի 2023թ. տարեկան ընդհանուր ժողով

Բանկի բաժնետերերի 2022թ. տարեկան ընդհանուր ժողով

Բաժնետերերի 2022թ. տարեկան ընդհանուր ժողովի ծանուցում-բրոշյուր

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի քվեաթերթիկ

Քվորումի հաշվարկ

2022 թվականի ապրիլի 28-ի տարեկան ընդհանուր ժողովի որոշումների ամփոփագիր

Ընդհանուր ժողովի մասնակիցների հարցերը և պատասխանները

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով 2022-թվականի հոկտեմբերի 15-ից 20-ը

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի քվեաթերթիկ

Քվորումի հաշվարկ

2022 թվականի հոկտեմբերի 15-ից 20-ը տարեկան ընդհանուր ժողովի որոշումների ամփոփագիր

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 12.05.2025 11:43